«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Ռոսսելխոզնադզորը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր խավիարի և Բելառուսից մսամթերքի մատակարարման հարցում:
Ինչպես հաղորդում է ծառայությունը ուրբաթ, հայկական Max Fish ընկերության կարմիր խավիարի մեջ կոլիֆորմ բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից խավիարի մատակարարման համար:
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական կանոնների, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
Պատրաստի սննդամթերքում նշված ցուցանիշների համար սահմանված պահանջները չկատարելը վտանգավոր է և կարող է առաջացնել սննդային թունավորումներ։ Առավել զգայուն են փոքր երեխաները, մեծահասակները և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.