Последние новости

Էրդողան․ Անկարան շարունակելու է Երևանի հետ կարգավորման գործընթացը Բաքվի հետ համակարգմամբ

Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անթալիայում դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։

«Ղարաբաղի հողերը երեսնամյա օկուպացիայից ազատագրելուց հետո մենք կշարունակենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի համակարգմամբ», - ասել Է Էրդողանը:

Պաշտոնական Անկարան նախկինում ևս բազմիցս Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ: Թուրքական իշխանությունները նշել են, որ այս հարցում իրենք գործողություններ չեն ձեռնարկում ՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի դիրքորոշումը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ