Փաստաբանները Տիրան Խաչատրյանի կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնեն
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը պատրաստվում է կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդություն ներկայացնել։ Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Կալանքի հիմքերն ի սկզբանե բացակայում էին։ Մեր միջնորդությունը վերաբերելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու խնդրանքին։ Կալանքի տակ պահելը պարզապես անիմաստ է»,– նշեց Հարությունյանը։
Հարցին, թե խափանման ինչ այլընտրանքային միջոցի մասին է խոսքը, փաստաբանը պատասխանեց` վարչական հսկողություն կամ գոնե տնային կալանք։ Գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն չեն ներկայացնելու, քանի որ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա։
Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը։
2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Այս գործով ևս 3 անձ կա կալանավորված։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 14:12
Сигнал о готовности к прямым переговорам должен исходить из Киева, пока Москва не видит никаких действий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-28 14:09
Число жертв взрыва в порту Шахид-Раджаи на юге Ирана выросло до 46. Об этом сообщило агентство Mehr.
-
2025-04-28 14:08
Глобальные военные расходы в 2024 году достигли $2,718 трлн, что на 9,4% больше, чем в 2023 году. Это самое большое в годовом исчислении увеличение со времен окончания холодной войны, сообщил Стокгольмский международный институт исследования проблем мира (SIPRI) в новом докладе.
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.