Հայաստանում նշում են ՀՀ դիվանագետի օրը
Հայաստանում այսօր նշում են ՀՀ դիվանագետի օրը։ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ հայտարարություն են տարածել:
«Բոլորս գիտենք, որ մարտի 2-ի ընտրությունը փոխկապակցված է, խորհրդանշում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունը. 32 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Այս տարի մենք որոշել ենք ոչ միայն նայել այս տոնի ակունքներին, բայց նաև դրա ապագային. հարցրել ենք մեր երիտասարդ գործընկերներին, ովքեր այս տարի առաջին անգամ են նշում այս օրը դիվանագետի կարգավիճակում, թե ինչ է այն խորհրդանշում և որն է իրենց ուղերձը, մաղթանքը ԱԳՆ մյուս գործընկերներին այս օրվա կապակցությամբ։
Պատասխանները՝ ստորև տեսանյութում։
Միանալով հնչող մաղթանքներին՝ շնորհավորում ենք ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների բոլոր գործընկերներին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.