ԱԱԾ նախկին տնօրեն․ ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆՄԱՆՎՈՒՄ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ
Հակառուսականության այս ալիքը Հայաստանում ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ապերախտությունը առանձին դեպքերում նմանվում է դավաժանության»:
Նա նաև նշել է. «Մի բան ակնհայտ է՝ այն ունենալու է հետևանք, որն այսօր կանխատեսել պարզապես հնարավոր չէ: Կարևորը հայկական աշխարհի համար նպաստավոր ելք, ապագա ապահովվի:
Այս իրավիճակում կուզենամ խիստ կարևոր մեկ փաստ հիշեցնել, բարձրաձայնել՝
մոլորակի վրա չկա ուրիշ որևէ այլ երկիր, որը քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական իր հնարավորություններով Հայաստանի համար ավելին արած լինի, քան
Ռուսաստանը: Սա փաստ է, որը չի կարող ժխտվել ինչպես գործող իշխանությունների, այնպես էլ ծայրահեղ հակառուս ուժերի կողմից:
Պատերազմի ընթացքում Սյունիքում ռուսական զորքերի տեղակայումը, ամեն մի նոր հենակետի հիմնումը, որտեղ ծածանվում էր ռուսական դրոշը, մենք ընդունում էինք խանդավառությամբ և զգացումով, որ հզոր դաշնակից ունենք մեր կողքին: Այն զսպող ուժ էր հակառակորդի համար:
Չի կարելի ապերախտ լինել: Առանձին դեպքերում դա նմանվում է դավաճանության:
Գուցե ավելին կարելի էր ակնկալել Ռուսաստանից: Որևէ մեկը չի կարող դա վիճարկել, սակայն փաստը մնում փաստ, որ Ռուսաստանը գտնվել է ռազմավարական դաշնակցի դիրքում և ի վերջո նրա ջանքերով է կանգնեցվել պատերազմը, ինչը ևս պարտադիր պետք է հիշել ու գնահատել ...
Այս գրառմամբ ես որևէ կերպ չեմ ուզում թերագնահատել մեր մյուս բարեկամ երկրներին, պարզապես ճշմարտությունը պետք է իմանալ և ներկայացնել հանրությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.