Последние новости

«ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՀԵՏ

Թուրքական «մեղր»՝ նախապայմաններով։ Ի՞նչ է պատասխանում Երևանը

Մեղր ու շաքար, շաքար ու մեղր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչի ելույթներում: Եթե լսենք նրան՝ կարելի է կարծել, թե թուրք ղեկավարությունը կաշվից դուրս է գալիս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում Քըլըչը, հայտարարելով «վստահության ամրապնդման» անհրաժեշտության մասին, կոչ արեց կենտրոնացնել ուշադրությունը «միասնության, այլ ոչ թե տարանջատման» վրա: Ի՜նչ սրտաշարժ է։

Իսկ այ ի՞նչ է դա իրականում: Իրականում Քըլըչի ճառերը թուրքական դիվանագիտության դասական նմուշ են, որտեղ անուշ-մեղուշ ելույթների հետ մեկտեղ հնչում են սքողված կամ միանգամայն բացահայտ սպառնալիքներ, պահանջներ ու նախապայմաններ։

«Մեր վերջնական նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելն է,- ասում է Քըլըչը և հավելում։- Կան, իհարկե, որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են այդ լիակատար կարգավորման համար, և մենք պետք է պահպանենք այդ պայմանները»։

Արտահայտության երկրորդ մասը ոչ միայն իսպառ բացառում է առաջին մասի «դրացիական բարյացակամությունը», այլև շեշտում է Երևանի դեմ կոշտ ճնշման գործոնը. կատարեք «որոշակի պայմաններ», այդ ժամանակ էլ կխոսենք:

Հաշվի առնելով եղբայրական Ադրբեջանին ու հայերի հանդեպ նրա քաղաքականությանը միշտ և ամեն ինչում լիակատար աջակցություն ցուցաբերելու թուրք պաշտոնյաների բազմիցս հնչեցրած հավաստիացումները և բոլոր այն պահանջները, որոնք հենց Թուրքիան է դնում Հայաստանի առջև, պարզ է, թե ինչ նկատի ունի Սարդար Քըլըչը «որոշակի պայմաններ» ասելով. «Զանգեզուրի միջանցքի» բացում, Հայաստանի վերածում «Արևմտյան Ադրբեջանի», ՀՀ Սահմանադրության փոփոխում՝ բացառելով Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին Անկախության հռչակագրում ամրագրված կետերը, հրաժարում Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի հարցի ամբողջական և անշրջելի փակում և այլն: Ակնհայտ է, որ թուրքերը, հայերի հետ հարաբերությունների «լիակատար կարգավորման» անվան տակ, կոչ են անում մեզ լոկ լիակատար կապիտուլյացիայի: Եվս մեկ ցուցանշական նրբերանգ. «Մենք պետք է պահպանենք լիակատար կարգավորման համար անհրաժեշտ պայմանները»,- ընդգծում է Քըլըչը: Ո՞վ՝ «մենք» , և քանի՞սն եք դուք: Նշանակո՞ւմ է արդյոք այդ «մենք»-ը Անկարայի հավաքական դիրքորոշում, թե՞ Անկարայի՝ գումարած Բաքվի, կամ էլ Անկարայի՝ գումարած Բաքվի, գումարած Երևանի։

Պետք է ենթադրել, որ խոսքը երրորդ տարբերակի մասին է. համենայնդեպս՝ դատելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի անկեղծացումներից, որը CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Տվյալ պահին մենք ոչ մի խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար վերականգնման համար»: Այսինքն հայկական ղեկավարությունը համաձայն է կատարել բոլոր «որոշակի պայմանները», որպեսզի «միասնություն» կազմի թուրքերի հետ։

Ուղիղ մեկ տարի առաջ Կարսում տեղի ունեցած «Ձմեռ-2023» զորավարժությունների փակման ժամանակ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հերթական անգամ ելույթ ունենալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում «կրտսեր եղբորը» ցուցաբերվող համակողմանի աջակցության մասին, «անհրաժեշտ պայմանի» ենթատեքստում շեշտեց ՀՀ Սյունիքի մարզով արտատարածքային միջանցքի բացումը։

Նույն այդ ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին, այցելելով «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նոր շենք, ջերմ (ամենաջերմ) հանդիպում ունեցավ համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլիի հետ, որը գոհունակություն հայտնեց, որ հենց Թուրքիայի դեսպանն է դարձել համայնք այցելած առաջին օտարերկրյա դիվանագետը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, վերոնշյալ հանդիպման ընթացքում «թուրք դիվանագետը տեղեկացվել է, որ վերջին հարյուրամյակի ընթացքում ադրբեջանցիները չորս անգամ՝ 1905-1906, 1918-1920, 1948-1953 և 1988-1991 թվականներին, տեղահանվել են իրենց բնիկ հողերից, այժմ Հայաստան կոչվող աշխարհագրական տեղանքից, պատերազմի և մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք կատարվել են մեր հայրենակիցների դեմ այդ իրադարձությունների ժամանակ»: Եվ ի պատասխան սույն թուրք դիվանագետը ոչ միայն չասաց՝ «եղբայր, դուք լրիվ խելքներդ թռցրել եք, նույնիսկ թուրքերի համար պատմությունն այդպես աղավաղելը ծայրահեղ է», այլև լիակատար համաձայնություն հայտնեց այն ամենին, ինչի մասին իրեն «տեղեկացրեցին»։ Ներառյալ ինքնիշխան երկրի բնորոշմանը որպես «ներկայումս Հայաստան կոչեցյալ տարածք»։ Ավելին, ճամարտակելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների անսասանության մասին՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարեց. «Ամենամեծ ուրախությունը մենք ապրեցինք 44-օրյա հայրենական պատերազմում։ Արդար պայքարում Թուրքիան բոլոր ուժերով եղել է Ադրբեջանի կողքին»։

Ի՞նչ է փոխվել դրանից հետո։ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին՝ վերջինիս կողմից Արցախի բազմամսյա տոտալ շրջափակման, անցած տարվա սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և դրան հաջորդած իսպառ հայաթափման ընթացքում: Մի թթու խոսք չասաց ադրբեջանցի եղբայրների հասցեին, երբ վերջիններս, սեփական անպատժելիությունից արբած, ամբողջ խորհրդարանով ընդունեցին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին նկրտող փաստաթուղթ, իսկ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում պահանջում են բոլորին հայտնի «որոշակի պայմանների» կատարում Երևանի կողմից։

Ուրեմն ի՞նչ նկատի ունի Ռուբինյանը՝ հայտարարելով, թե տվյալ պահի դրությամբ հայկական ղեկավարությունը որևէ խոչընդոտ չի տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար վերականգնման համար։ Ինչպե՞ս կարելի է չտեսնել ակնհայտը: Պարզվում է՝ կարելի է, եթե խոսքը փաշինյանական իշխանության մասին է. նրա միտումնավոր կուրության մասշտաբները պարզապես էպիկական են։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОЦИАЛЬНАЯ ЭПИДЕМИЯ
    2025-05-17 10:34

    «Обществу, оставшемуся лицом к лицу с разрушительными мыслевирусами, могут помочь лишь дедовские методы, апробированные на протяжении столетий», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

  • 7 ЛЕТ ПРИМЕНЕНИЯ ПРИМИТИВНОЙ ТЕХНОЛОГИИ – И В ЭФИРЕ ОТА КРАСУЕТСЯ АРЦРУН «ОВЕРТОНОВИЧ»
    2025-05-15 09:13

    Дичайшие заявления начальника Командно-штабного института Военной академии имени В. Саргсяна Арцруна Ованнисяна в эфире Общественного телевидения Армении, прозвучавшие аккурат на 80-летие Победы над фашизмом, справедливо вызвали столь бурный общественный резонанс среди армянской общественности и в экспертных кругах, что их до сих продолжают комментировать как в прессе, так и в соцсетях.

  • «СУТЬ ОККУПАЦИИ В ТОМ, ЧТО В ТВОЕЙ СОБСТВЕННОЙ СТРАНЕ ОБСЛУЖИВАЮТСЯ ИНТЕРЕСЫ ЧУЖОЙ СТРАНЫ»
    2025-05-13 09:43

    Окончание. Начало здесь.

  • АРМЕНИЯ ГОТОВА ПРИСОЕДИНИТЬСЯ К «СРЕДНЕМУ КОРИДОРУ» БЕЗ ПРИВЯЗКИ К «МИРНОМУ ДОГОВОРУ» – С КАКОЙ СТАТИ?
    2025-05-13 09:37

    Президент Азербайджана в своем амплуа – опять угрожает. «Те, кто сегодня не считается с нами, по крайней мере, в нашем регионе, назавтра жалеют об этом», - заявил на днях Ильхам Алиев. Не надо быть семи пядей во лбу, чтобы понять, кому адресован этот мессидж. Тем более, что недосказанное Алиевым досказал в тот же день министр иностранных дел Азербайджана Байрамов, повторив припев на предмет очередного списка требований к Армении, в числе которых изменение армянской Конституции и ликвидация Минской группы ОБСЕ. И, ну прямо даже удивительно, до чего азербайджано-турецкий тандем слаженно трудится, заявление Байрамов немедленно подхватил замглавы турецкого МИД Зеки  Гюмрюкчю, в свою очередь заявив: «Самым важным условием для формирования мира является отказ Армении от необоснованных претензий, которые продолжаются многие годы, и параллельно – ликвидация Минской группы ОБСЕ».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ