ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղ և ներդաշնակ
Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղ և ներդաշնակ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար: Այս մասին Երիտասարդության համաշխարհային փառատոնին անդրադառնալով՝ ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պատասխանելով այն հարցին, թե Երևանի հետ հարաբերությունների այս անհանգիստ շրջանում ինչ կարելի է ասել փառատոնի հայաստանյան մասնակիցներին և առհասարակ հանրապետության ժողովրդին, Զախարովան նշել է, որ իրենք մասնակիցներն իրենք էլ շատ բաց և անկեղծ մաղթանքներ ունեն Երիտասարդության համաշխարհային փառատոնում:
«Ոչ թե ես եմ ասում Հայաստանի մասնակից երիտասարդներին, այլ այս փառատոնին Հայաստանից մասնակիցներն են մոտենում, խոսում են բարեկամական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին, խնդրում են լուսանկարվել, նվերներ են փոխանակում։ Եվ երազում են այն մասին, որ մենք ապրենք խաղաղ, համերաշխ։ Առավել ևս, որ մենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն ունենք։ Եվ այն պետք է լինի և կլինի, ես չեմ կասկածում, ապագայում, արդեն նոր սերունդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքը»,-ընդգծել է Զախարովան։
Հայաստանի պաշտոնյաները գնալով ավելի հաճախ են հակառուսական արտահայտություններ թույլ տալիս՝ Մոսկվային մեղադրելով դաշնակցային պարտավորությունները չկատարելու, «երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի վզին օղակ գցելու» փորձերի մեջ։
«Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում վերջինիս անվտանգությունը, այլև հակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում հանրապետության համար» խոսքերից 1,5 տարի անց Հայաստանի վարչապետը հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցությունը սառեցնելու և վերջնական դուրս գալու հնարավորության մասին հայտարարությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 11:22
Следком Армении опубликовал видео, на котором военнослужащие, накануне прибывшие на место акции протеста в Киранце, выражают сожаление в связи со своими действиями и просят не политизировать ситуацию.
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.