Թուրքական Դյորթյոլ նավթային տերմինալը դադարեցրել է ռուսական նավթի վերամշակումը
Միջերկրական ծովի միջին չափի նավահանգիստներից մեկի՝ Դյորթյոլի թուրքական նավթային տերմինալը, որը 2023 թվականին ռուսական նավթի ռեկորդային մուտքեր է սահմանել, դադարեցրել է Ռուսաստանից բեռների ընդունումը, գրում է թուրքական Insider-ը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատճառն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ճնշման ավելացումն է:
2022 թվականին Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների արդյունքում Թուրքիան դարձել է ռուսական նավթի և վառելիքի հիմնական ներկրողներից մեկը։ Ի պատասխան պատժամիջոցների՝ Ռուսաստանը վերաբաշխեց իր մատակարարումները Ասիա, Թուրքիա և Աֆրիկա՝ փոխարինելով նախկինում Եվրոպայի և ԱՄՆ-ի համար նախատեսված մատակարարումները։
Global Terminal Services (GTS) ընկերությունը, որը շահագործում է Դյորթյոլ տերմինալը, հայտարարել է, որ դադարեցնում է ռուսական նավթի վերամշակումը։
«Մենք որոշել ենք դադարեցնել բոլոր հնարավոր գործողությունները ռուսական նավթի հետ։ 2024 թվականի փետրվարի վերջին մենք տեղեկացրեցինք մեր հաճախորդներին, որ, չնայած բոլոր օրենքներին, կանոնակարգերին և պատժամիջոցներին հետևելուն, մենք այլևս չենք ընդունի ռուսական նավահանգիստներից առաքվող ռուսական նավթն ու արտադրանքը։ Սա լրացուցիչ միջոց է գործող պատժամիջոցների կանոններին համապատասխանելուն ուղղված»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տերմինալի բոլոր նախկին գործառնություններն իրականացվել են պատժամիջոցների համաձայն՝ ներառյալ G7 երկրների կողմից սահմանված նավթի գնի առավելագույնի պահպանումը։
Ռուսաստանի հետ փոխգործակցող ֆինանսական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների սպառնալիքն արդեն ազդել է թուրք-ռուսական առևտրի վրա՝ առաջացնելով ռուսական նավթի և թուրքական արտահանման դիմաց վճարումների ուշացումներ և խախտումներ, գրում են թուրքական լրատվամիջոցները։
GTS տերմինալը ներկրում, արտահանում և պահեստավորում է վառելիք և նավթ: Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ 2023 թվականին տերմինալը ստացել է 11,74 մլն բարել ռուսական նավթ, ինչը յոթ անգամ գերազանցում է 2021 թվականի ծավալները։
2023 թվականին տերմինալից արտահանումը 2021 թվականի համեմատ աճել է մոտ հինգ անգամ՝ հասնելով մոտավորապես 24,7 միլիոն բարելի, համաձայն Kpler-ի տվյալների։
Ռուսական վառելիքով վերջին լցանավը Դյորթյոլ է ժամանել փետրվարի 19-ին՝ Պրիմորսկից մատակարարելով 511 հազար բարել դիզվառելիք։ Այն ժամանակ GTS-ն հայտարարել է, որ կշարունակի ընդունել Ռուսաստանից բեռներ, որոնք հայտարարագրվել էին մինչև գործունեության կասեցման մասին ծանուցումը: Ավանդաբար, Դյորթյոլում մշակվող նավթն ուղարկվում էր հունական նավահանգիստներ, այդ թվում՝ Կորնթոս, Էլեֆսիս և Սալոնիկ, ինչպես նաև Ռոտերդամ և Անտվերպեն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.
-
2025-06-23 09:34
Пекин надеется, что Совет безопасности ООН примет проект резолюции России, Китая и Пакистана, с призывом о незамедлительном и безоговорочном прекращении огня.
-
2025-06-23 09:30
Взрыв произошел во время богослужения в греческой церкви Святого Ильи в районе Дувейла, на востоке города Дамаска, сообщает сирийское агентство SANA.
-
2025-06-23 09:29
Иран должен отказаться от обогащения урана и передать имеющиеся запасы другим странам, заявил госсекретарь США Марко Рубио.