Ասրյան․ Եթե 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը դադարեցվի, արցախցիների արտագաղթի նոր ալիք ենք ունենալու
Ըստ տարածված տեղեկատվության՝ շարունակվելու է 40+10 հազար ծրագիրը, բայց ձևափոխված, հետագայում թոշակառուները և անչափահասներն ինչ-որ գումար կստանան, իսկ մնացածները, հաշվի առնելով, որ աշխատունակ են, այդ նպաստը չեն ստանա։ Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:
«Մենք շատ լավ գիտենք թե ներկայում արցախցիների քանի տոկոսն է կարողացել աշխատանք գտել, թոշակառուների թոշակները հազիվ թե բավարարեն իրենց նվազագույն կարիքները, իսկ այնպես չէ, որ բոլոր ընտանիքներն ունեն 2-3-4 անչափահաս բալիկներ: Մեծ խնդիր է առաջանելու, եթե չճարունակվի 40+10 հազարի ծրագիրը: Մենք կրկին տեղահանվելու մեծ ալիք ենք ունենալու, քանի որ եթե այս ծրագիրը կրճատվի նրանք անվճարունակ են լինելու և ստիպված են լինելու նոր բնակավայր փնտրել»,- ասաց Ասրյանը:
Հարցին՝ ունի՞ տվյալներ, թե քանի արցախցի է լքել Հայաստանը մինչ այժմ, Ասրյանը պատասխանեց. «Ես վիճակագրական տվյալներ չունեմ, բայց պարբերաբար մամուլից լսում ենք, որ մոտավորապես 30 հազար արցախցի լքել է Հայաստանը: Եթե ծրագիրը դադարեցվի, ունենալու ենք ավելի շատ Հայաստանը լքողներ»:
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ ասաց, որ Հայաստանը լքած արցախցիների հստակ թիվ չգիտեն, ուղղակի իրենց շրջապատից, ծանոթներից գիտեն, որ այդ թիվը մեծ է և միտում ունի ավելանալու, իսկ աջակցության ծրագրերի դադարեցումը կնպաստեն արտահոսքին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.