Մինասյան․ Լավրովն իրավունք չունի վերջնագրերի լեզվով խոսելու Հայաստանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերգեյ Լավրովը այնպիսի սխալ հայտարարությունների հեղինակ է, այդ թվում նաև Արցախի հետ կապված՝ կիրառելով նույն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ես չեմ էլ ուզում անդրադառնալ իր արտահայտություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, ըստ էության, հայտարարել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, կամ մեզ հետ եք, կամ մեզ հետ չեք, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այդպիսի հարցադրումները պետք է ուղղակի մերժվեն: Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանում անտեսել ՌԴ-ի դերակատարությունը։ Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել նոր արհավիրքների համար, ոչնչացնել Հայաստանը: Եվ, ոչ թե Լավրովի ասած ուլտիմատումի լեզվով եմ ուզում արձագանքելն, այլ նա ինքը իրավունք չունի ուլտիմատում դնի, ինքն էլ պետք է հասկանա, որ ՌԴ-Հայաստան հարաբերությունները անձով պայմանավորված չէ։ Նիկոլ Փաշինյանը կամ իր խմբակն է իշխանության, թե ոչ:
Ո՞նց կարող է Հայաստանի կամ հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնի Նիկոլ Փաշինյանից։ Ես կարծում եմ, որ սա նաև Ռուսաստանի համար ճիշտ մոտեցում չէ։ Ի՞նչ է նշանակում, կողմնորոշվեք՝ կա՛մ..., կա՛մ...։
Երբ Լավրովը հիմնավորում է այս իշխանությունների դավաճանական գործողությունները, դրանով ինքը հայ ժողովրդին օգնո՞ւմ է, թե՞ չէ»,-ասաց Մինասյանը՝ նշելով, թե անընդունելի են Լավրովի այն հայտարարությունները, թե Հայաստանն անվերադարձ կորցրել է Արցախը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.