ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Իսրայելի իշխանությունները չեն բացառում առաջիկա 10 տարում Գազայի հատվածում ռազմական ներկայությունը պահպանելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Times of Israel (TOI) թերթը։
Թերթի ներկայացմամբ՝ այսպիսի տրամադրություններ են ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատասենյակում։ Ըստ ընթացիկ կանխատեսումների, գրում է թերթը, Իսրայելից առնվազն մեկ-երկու տարի կպահանջվի ռազմական գործողության առաջին փուլը՝ Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված ստորաբաժանումների վերացումը ավարտելու համար։ Այնուհետև կարող է պահանջվել ևս ութ տարի՝ անկլավում իրավիճակի կայունացման և այնտեղ տեղական նոր վարչակազմի հզորության ամրապնդման համար, նշում է պարբերականը։
Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, Իսրայելը այս տարիների ընթացքում կպահպանի մշտական ռազմական ներկայությունը Գազայի հատվածում՝ ակնկալելով, որ նույնիսկ ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո պաղեստինյան արմատականների տարբեր խմբեր կշարունակեն գործել անկլավում, և, հետևաբար, իսրայելական ուժերը կշարունակեն գործել և պետք է շարունակել պայքարել նրանց դեմ:
Ըստ թերթի՝ հինգ կամ տասը տարի հետո Գազայի հատվածում իրավիճակը կնմանվի Արևմտյան ափի ներկայիս իրավիճակին. տարածքը կապառազմականացվի և կանցնի պաղեստինյան նոր տեղական վարչակազմի մասնակի վերահսկողության տակ, որը մասամբ թշնամաբար է տրամադրված Իսրայելին։ Այդ պայմաններում, Իսրայելի ուժերը մշտապես հակաահաբեկչական հարձակումներ կանցկացնեն Գազայի հատվածի խորքում, ինչպես որ ներկայումս գործում են Նաբլուսում, Ջենինում և Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան այլ քաղաքներում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.