Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ՌԴ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՐԵԼՈՒ ԵՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քայլերը Հայաստանի նկատմամբ ավելի շուտ կրելու են քաղաքական և ոչ թե տնտեսական բնույթ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում գերագնահատում են իրենց դերը Ռուսաստանի համար, ինչի մասին վկայում են նաև տնտեսական տվյալները։ Արամյանը նշել է, որ Ռուսաստանն ունի այլ ընդունելի այլընտրանքներ հանձինս Ղազախստանի, Թուրքիայի և այդ նույն Վրաստանի։ Նրա խոսքով՝ իսկ Հայաստանը չափակից այլընտրանք չունի։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը նշանակում է գործազրկություն և ծանր սոցիալական վիճակ։ Մարդիկ առանց այդ էլ Հայաստանում, որոնք ցածր ու միջին եկամուտ ունեն, ավելի վատ են ապրում, քան մինչև 2018թ.։ Եթե մարդիկ հուսով են, որ գազի փոխարեն փայտ կվառեն, ապա դա նանակում է, որ արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում խնդիրներն ավելի կխորանան»,- նշել է նախկին նախարարը՝ իշխանություններին կոչ անելով նշել, թե ինչով են փոխարինելու Ռուսաստանի հետ համագործակցությունն էներգետիկայի, արտահանման, տուրիզմի ոլորտներում։
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի հետ առճակատման մակարդակի հնարավոր աճը բացասաբար կանդրադառնա նաև Հայաստան զբոսաշրջային հոսքերի վրա։ «Տրանսֆերտների մասով ևս մենք կապված ենք Ռուսաստանի հետ։ Իսկ եթե Ռուսաստանը սահմանափակումներ մտցնի, ի՞նչ կանեն Հայաստանի իշխանությունները։ Արևմուտքը խոստումներ է տվել, որոնք կարող են փոխհատուցե՞լ այդ բոլոր կորուստները։ Օինակ, Վրաստանին նման աջակցություն ցուցաբերվել է։ Ինչ վերաբեում է Հայաստանի իշխանությունների հայտարարությանը Եվրամիություն մուտքի հայտ ներկայացնելու մասին, ապա դրա համար ժամանակ է պետք և լուրջ ջանքեր, շատ դժվար է հատնվել եվրոպական շուկայում, դա լուրջ ծախսեր է պահանջում։ Իշխանությունները պետք է կշռադատված որոշումներ ընդունեն»,- ընդգծել է Արամյանը։
Նրա կարծիքով՝ ռուսական գազն իրանականով փոխարինելը այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ, քանի որ գոյություն ունի գազատարի թողունակության խնդիր, որպեսզի հնարավոր լինի ավելացնել ծավալներն այն մակարդակի, որն ապահովում է Ռուսաստանը։ «Դա յոթ անգամ ավելի է, քան մատակարարում է Իրանը։ Եթե անգամ Իրանը պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները, ապա ի՞նչ գնով։ Եթե տեսականորեն խոսենք Ադրբեջանի մասին, ապա նա, բնականաբար, փոխարենը կառաջադրի լրացուցիչ պահանջներ։ Նաև վտանգավոր է, եթե լինեն քայլեր ատոմային էներգիայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության մեջ»,- նշել է նախկին նախարարը։
Նա կոչ է արել փնտրել հավասարակշռված մոտեցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.