Նոր համաձայնագիր ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ-ի միջև. Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի սպա
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ-ի իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի կողմից ստորագրվել է «ՀՀ իրավապահ մարմինների և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը, որը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես` թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում:
Վերոնշյալ աշխատանքային համաձայնագրի շրջանակներում Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև» Փոխգործակցության մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռի Եվրոպոլում ունենալ կապի սպա, ում միջոցով անմիաջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:
Արդյունքում կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.