ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՌԱՄԶԵՍ II ՓԱՐԱՎՈՆԻ ԱՐՁԱՆԻ ՎԵՐԵՎԻ ՀԱՏՎԱԾԸ
Հնագետները Եգիպտոսի Էլ Մինյա նահանգում` հնագույն Հերմոպոլ քաղաքի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերել են Ռամզես II փարավոնի արձանի վերին մասը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։
Նշվում է, որ հայտնագործությունն արվել է Եգիպտոսի հնությունների հուշարձանների հարցերով բարձրագույն խորհրդի և Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) համատեղ հնագիտական առաքելության շրջանակներում:
Հնագույն հուշարձանների հարցերով Գերագույն Խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Կազիրիի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ գտածոն Ռամզես II-ի արձանի ստորին հատվածի լրացումն է, որը 1930 թվականին հայտնաբերել էր գերմանացի հնագետ Գյունտեր Ռյոդերը:
Եգիպտական կողմից առաքելության ղեկավար Բասեմ Գիլադը հայտարարել է, որ հայտնաբերված արձանի վերնամասը կրաքարից է, բարձրությունը մոտ 3,8 մետր է: Նրա խոսքով՝ վերևի և ներքևի մասերի միացնելու դեպքում դեպքում արձանը կարող է հասնել 7 մետր բարձրության։
Ռամզես II-ը Հին Եգիպտոսի պատմության ամենամեծ տիրակալներից մեկն է։ Ենթադրվում է, որ նա իշխել է ավելի քան 60 տարի, այդ ընթացքում Եգիպտոսը հասել է լուրջ ռազմական հաջողությունների և խոշոր տարածքային նվաճումների:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.