Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ, ՈՐՏԵՂ 2-3 ԶՈՀ ԿԱՐ. ՆՐԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՀՐԱՏԱՊ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ
Արցախցիներին բնակարաններով ապահովելու թեման շատ քննարկվեց, սակայն դրա հիմնական դիսկուրսը ոչ թե սկզբունքների, այլ պարզապես իշխանության առաջադրած առևտրի շուրջ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այս թեմային տարբեր տեսանկյունից դեռ շատ անդրադարձ կլինի, սակայն մի կարևոր հարց, կարծես, ընդհանրապես չի քննարկվում:
Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների ընտանիքների հարցը պետք է առաջնային լուծում ստանա, ընդ որում` ոչ թե սերտիֆիկատների, այլ կոնկրետ բնակարանների գնման և հանձնման ձևով:
Հատկապես Արցախում կային ընտանիքներ, որտեղ մեկ ընտանիքում 2-3 զոհ կար և այս պարագայում նրանց հարցը պետք է լրիվ այլ սկզբունքների ներքո դիտարկել:
Որևէ ձևով չնսեմացնելով բնակարանային կարիք ունեցող մեր հայրենակիցների խնդիրները, սակայն կարծում եմ` հրատապ կարգով պետք է լուծվի զոհված զինծառայողների ընտանիքների հարցը, իսկ հետագայում, ըստ առաջնահերթությունների, գնալ մյուս բոլոր խմբերի կարիքների գնահատմանն ու բավարարմանը, որպես հաջորդ առաջնահերթ խնդիր սահմանելով, օրինակ` 1-ին կարգի հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների, Արցախի ու Հայաստանի հերոսների, Հայաստանի ու Արցախի մարտական խաչ 1-ին աստիճան ստացածների ընտանիքներին, հրատապ ռեժիմով բնակարաններ ապահովելու ճանապարհով:
Ես այսպես դեռ միայն օրինակների և կարևոր առաձնահատկությունների մասին եմ խոսում, սակայն, ըստ խմբերի, պետք է սահմանել առաջնահերթությունները և ըստ դրա նաև դիտարկել խնդիրների լուծման հնարավորությունները»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 14:02
Католикос Всех армян Гарегин Второй 17 мая по приглашению Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской церкви отбыл в столицу Беларуси Минск.
-
2025-05-17 14:00
Встреча президента РФ Владимира Путина и Владимира Зеленского возможна при достижении определенных договоренностей делегаций двух стран. Об этом заявил журналистам пресс-секретарь российского лидера Дмитрий Песков.
-
2025-05-17 13:55
Полиция МВД Армении по горячим следам раскрыла убийство молодого человека в Лорийской области.
-
2025-05-17 13:54
Посольство Азербайджана в Вашингтоне, его лоббисты из фирмы Podesta и Госдепартамент США вступили в сговор с целью сорвать запланированный визит 2014 года в Арцах председателя Комитета по международным делам Палаты представителей, конгрессмена Эда Ройса. Об этом сообщает Армянский национальный комитет Америки (ANCA) со ссылкой на документы, опубликованные в соответствии с Законом о свободе информации (FOIA).