Նաթանյահու. Իսրայելը չի հանդուրժի հայերի Հոլոքոստը ժխտող Էրդողանի բարոյախոսությունը
Իսրայելը չի հանդուրժի հայկական Հոլոքոստը ժխտող Էրդողանի բարոյախոսությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի հանդուրժի Էրդողանի բարոյախոսությունը, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է հայերի Հոլոքոստը և քրդերի զանգվածային ջարդեր կազմակերպում իր երկրում»,- նշել է Նաթանյահուն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն և նրա թիմը «իրենց մի շարքի մեջ են դրել Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի և Իոսիֆ Ստալինի հետ»։
Նշենք, որ Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որը չի թաքցնում Հայաստանի տարածքի հետ կապված իր հեռահար ծրագրերը և պարադոքսալ կերպով շարունակում է մնալ և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի մերձավոր դաշնակիցը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.