Последние новости

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը մասնակցել է «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դե Կոտինյին մասնակցել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսին և աջակցություն հայտնել արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքների պաշտպանությանը։

««Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հայերի թողած կյանքը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները», – գրել է դեսպանը X-ում։

Նա կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղից փախստականներին և չհրաժարվել իրենց ոչ մի իրավունքից, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքից։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ