Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Մուսուլմանների հանդեպ բռնության և ատելության բռնկում է նկատվում Միացյալ Նահանգների տարածքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռամադանի առիթով։
«Այստեղ մենք նկատում ենք ատելության և բռնության ահավոր բռնկում ամերիկացի մուսուլմանների հանդեպ։ Իսլամատյացությանը տեղ չկա ԱՄՆ-ում՝ երկրում, որը հիմնվել է դավանանքի ազատության և ներգաղթյալների, այդ թվում մուսուլման, ավանդի վրա։ Իմ վաչակազմը մշակում է իսլամատյացության դեմ պայքարի պատմության մեջ առաջին ազգային ռազմավարությունը, որպեսզի դիմակայի ատելությանը մուսուլմանների, սիկհերի, Հարավային Ասիայից եկածների և արաբական համայնքների հանդեպ, որտեղ էլ որ այն դրսևորվի»,- նշել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ «պատերազմը Գազայում ահավոր տառապանքներ է պատճառել պաղեստինցի ժողովրդին։ «Զոհվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ, ներառյալ հազարավոր երեխաներ»։ Բացի այդ, շարունակել է նա, «մոտ 2 մլն պաղեստինցիներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից պատերազմի հետևանքով, նրանցից շատերը սննդի, ջրի, դեղերի և բնակարանի սուր կարիք ունեն»։ «Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի հետ [հումանիտար օգնության] ծավալների ավելացման ուղղությամբ ցամաքով, պնդելով, որպեսզի նա նպաստի երթուղիների ընդլայնմանը և ավելի շատ անցակետեր բացի, որպեսզի ավելի շատ օգնություն հասցվի ավելի մեծ թվով մարդկանց»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
«Առայժմ մենք Գազա ենք հասցնում կենսականորեն կարևոր օգնություն, Միացյալ Նահանգները կշարունակի անընդհատ աշխատանքը հրադադարի հաստատման համար առնվազն վեց շաբաթով, պատանդների ազատման գործարքի շրջանակում։ Եվ մենք կշարունակենք աշխատանքը երկարատև կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա ներառում է երկու պետությունների գոյության սկզբունքը, որպեսզի ապահովվեն պաղեստինցիների և իսրայելցիների հավասար հնարավորություններն ազատության, արժանապատվության, անվտանգության և բարգավաճման համար։ Սա ամուր խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բայդենը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.