000 OO 00 համարանիշը գնել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը
«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշները վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաև բոլորի կողմից ցանկալի՝ 000 OO 00 համարանիշը։ Համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։
«Հրապարակ»-ը գրում է, որ ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։
Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չի հերքել, որ համարանիշներն ինքն է գնել և հորդորել է այդ թեմայով հարցեր չուղղել իրեն։
Հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, պատասխանել է.
«Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»: Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք. «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.