ՀՀ ԱԳՆ-ը հրաժարվում է մեկնաբանել 4 գյուղերի անհապաղ հանձնման վերաբերյալ Բաքվի պահանջը
Հայաստանի արտաքին գերատեսչությունն արդեն 2-րդ օրն է որևէ կերպ չի արձագանքել Բաքվի հերթական պահանջին՝ անհապաղ իրենց հանձնել Տավուշի 4 գյուղերը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո՝ ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, որով հայկական կողմից պահանջում էր անհապաղ իրեն հանձնել 4 գյուղեր, որոնց պատկանելիությունը իրենց բնորոշմամբ «անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատագրման»։
Ոչ միայն ՀՀ ԱԳՆ-ի, այլև վարչապետի ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից որևէ պատասխան արձագանք չկա հայկական կողմի դիրքորոշման առնչությամբ։
Հիշեցնենք, որ արհեստածին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել էր, որ դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից, քանի դեռ չի կատարվել երկու երկրների միջև սահմանագծումն ու սահմանազատումը։
«Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ ԱԳՆ-ին ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին, թե որն է պաշտոնական Երևանի արձագանքը, արդյոք մտադիր են բավարարել Բաքվի հերթական պահանջը ու ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղեր հանձնել թշնամուն անգամ նախքան սահմանազատում իրականացնելը։
ԱԳՆ մամուլի խոսնակը առաջարկեց այդ հարցով դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, իսկ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։
Հետաքրքրիր է նաև, թե ինչ քարտեզներով ու փաստաթղթերով է առաջներոդվել Ադրբեջանը, երբ հայտարարում է այդ 4 բնակավայրերի պատկանելիության անվիճելիության վերաբերյալ, երբ երկու երկրները համաձայնություն ձեռք չեն բերել, թե որ թվականի քարտեզով է կատարվելու սահմանազատումը։
Փոխվարչապետի գրասենյակին գրավոր հարցում, իհարկե, կուղարկենք, սական նախորդ փորձը հաշվի առնելով նշենք, որ դրանց պատասխան է տրվում բավական ուշ՝ լրագրողի կողմից մի քանի հիշեցումներից հետո։ Իսկ այս հարցը կարծում ենք դասվում է այն կարևորագույն հարցերի թվին, որոնց արձագանքելու համար ոչ ԱԳՆ-ն, ոչ էլ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չպետք է սպասեին գրավոր հարցման, եթե, իհարկե, ՀՀ ազգային շահը պաշտպանելու նպատակ ունենային։
Հիշեցնենք, որ չորս գյուղերը, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի բնակաբայրերին են:
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի մամուլի ծառայությանը, հայտնել են նաև, որ սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի՝ Յուհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի և Քյարքի հանձնման հարցը։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.