ՔՊ պատգամավոր․ Բազմաթիվ հարցեր կան ՌԴ-ի հետ հարաբերություններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բազմաթիվ խրթին հարցեր կան Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, գնահատականներ կան, որ մենք կարող ենք չկիսել, չհամաձայնել, բայց իրականության մեջ մենք ունենք շատ լավ համագործակցություն: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է ունեցել մեր արտահանումները անգամներոցվ ավելացել են: Մենք տարբեր երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ: Մենք շատ լավ համագործակցություն ունենք այն երկրների հետ, որոնք ոչ ԵԱՏՄ-ում են, ոչ եվրոպական բլոկում են, և հակադրել Հայաստանի պետական շահը և այդ շահից բխող գործողություն, որը միտված է մեր անվտանգության բարձրացմանը, որևէ այլ երկրի պետական շահի հետ, ես սա չեմ համարում ճիշտ իրավիճակային գնահատական»,-ասաց նա:
Հարցին, ինչո՞ւ Հայաստանը չի պնդում, որ քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել մեր ինքնիշխան տարածքներից, չեն նստի սեղանի շուրջ, Վաղարշահ Հակոբյանն ասաց. «Պնդում անելով շատ հաճախ հարցեր չեն լուծվում, հարցերը լուծվում են բանակցային սեղանի վրա: Մենք մեր գնահատականներում պետք է հնարավորինս զուսպ լինենք, որովհետև արտաքին քաղաքական բանակցությունների մեջ որևէ անզգույշ գնահատական՝ կարող է հետևանք ունենալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանը գործում է մեր պետական շահին համապատասխան, ու որևէ այլ գործողություն մենք չենք իրականացնում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.