Последние новости

Մարությանը կոչ արեց բոյկոտել ավագանու նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանությունները վերածվել է ավտորիտար իշխանության և հեղափոխությունը ոչ թե իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակին օգտագործեցին, այլ ընդամենը նախկին իշխանություններից վերցրեց լծակներն իրենց համար և այսօր կոռուպցիան բարգավաճում է, որը կբացահայտեն հաջորդ իշխանությունները։ Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու կազմից հեռացված Հայկ Մարությանը:

 


Նշենք, որ ոստիկանները թույլ չտվեցին նրան մուտք գործել քաղաքապետարանի շենք, նա պատրաստվում էր ավագանու նիստում ելույթ ունենալ:

Մարությանը հայտնեց, որ իրենք դեմ են տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը և առաջարկում են, որ բնակչությանը տրամադրվեն քարտեր, որոնք քաղաքացիներն ըստ հայեցողության լիցքավորեն և օգտվեն, իսկ առաջարկված ֆիքսված փաթեթները թող լինեն ցանկացողների համար։

Նա տեղեկացրեց, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չեն գրանցվելու, բոյկոտելու են նիստը և նույնը կոչ են անում մյուս ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի ավագանին չկարողանա որոշում ընդունել։

Նշենք, որ Երևանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղևորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ