Միխայիլ ՇԱՀՆԱԶԱՐՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՐՏԸ ՇԱՏ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի ուղիղ եթերում ռուս լրագրող և մեդիա մենեջեր Միխայիլ Շահնազարովը հայտարարել է, որ եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, Հայաստանը կկանգնի ցեղասպանության և երկրի լիակատար կործանման վտանգի առաջ։
«Առանց խաբելու փորձ անելու՝ կասեմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կախված է ինչ-որ պահի իրավիճակից։ Եթե նա մնա իշխանության, ապա Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում։ Ես նույնիսկ կարող եմ կանխատեսումներ չանել, այլ պարզապես խնդրել Հայաստանի ժողովրդին նայել Մերձբալթյան հանրապետությունների դեգրադացիայի ուղին։
Սակայն Հայաստանի ավարտն ավելի ողբերգական է լինելու՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությունը։ Այսինքն՝ Հայաստանում չի լինի ուղղակի բնակչության արտահոսք, որը շարունակվում է մերձբալթյան հանրապետություններում, ծնելիության նվազում և այլն։ Կլինեն գործընթացներ, որոնք կոչվում են էթնիկ զտումներ, ցեղասպանություն և այլն։ Ահա թե ինչի է տանում Հայաստանը Նիկոլ Վովայի Փաշինյանը։
Բայց ես լավատես կլինեմ, քանի որ կարծում եմ, որ վերադարձի կետը դեռ չի անցել։ Բայց հիմա շատ բան կախված է նրանից, թե հնարավո՞ր է ինչ-որ կերպ փոխել իրավիճակը։ Կփոխվի՞ արդյոք իշխանությունը Հայաստանում։ Միայն բացառապես իշխանափոխությունը կարող է Հայաստանի ժողովրդին գոյատևելու ինչ-որ շանս տալ, ես ևս մեկ անգամ շեշտեմ՝ գոյատևելու։ Եթե այն ամենը, ինչ տեղի է ունենում, չեն հասկանում երկրի ներսում, ապա դա, անշուշտ, ողբերգություն է»,- ընդգծել Է Շահնազարովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.