Последние новости

Պեսկով․ Մոսկվան Երևանից նամակ է ստացել ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» դուրս բերելու մասին

Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել Երևանի օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աջակցության համար և տեղեկացրել, որ կարող է իր ուժերով իրականացնել սահմանային վերահսկողությունը:

«Գերատեսչական նամակ է եկել այդ կապակցությամբ։ Եվ գերատեսչությունների գծով հիմա շփումներ են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել։ Բնականաբար, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»,-ասել է Պեսկովը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ