«Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերազինվի ճապոնական աուդիո և ձայնագրման սարքավորումներով
«Այսօր շատ կարևոր և խիստ անհրաժեշտ գործի սկիզբ է ազդարարվում»,- ասուլիսում հայտարարեց «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը։
Նա տեղեկացրեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենում «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի (մինչև 72,000 ԱՄՆ դոլար) ստորագրման արարողությունը՝ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։
Ն.Նազարյանն ասաց, որ գումարն ուղղվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավմանը։
Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր, և շարժվել ձայնագրման և հեռարձակման միջազգային նորագույն չափանիշներին համահունչ՝ ձեռք բերելով նոր և ժամանակակից սարքավորումներ։
Սա Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրվող երկրորդ դրամաշնորհային աջակցությունն է: Առաջինը տրամադրվել է 1999 թվականին՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին երաժշտական գործիքների և ձայնային սարքավորումների ծրագրի» շրջանակներում:
Դրամաշնորհի պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական և «Նորայր Նազարյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Դանիել Դանիելյանի ներկայությամբ։
Նորայր Նազարյանն ասաց, «Արամ Խաչատրյան» համերգասրահը կունենա ժամանակակից աուդիո և ձայնագրման համակարգ: Նա հայտնեց, որ «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ձեռք կբերվեն այս ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման երկու վահանակ, ինչն էականորեն կբարձրացնի համերգասրահում տեղի ունեցող համերգների թե՛ ուղիղ հեռարձակումների, թե՛ ձայնագրությունների որակը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Աոկին Յուտական նշեց, որ նա Հայաստան է ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին և նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը. «Մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն։ Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ»:
«Ուրախ եմ, որ ծրագիրը հնարավորություն կտա Արամ Խաչատրյան գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, այլ նվագախմբերին, անհատ երաժիշտներին ձայանագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր, նոր ու ժամանակակաից սարքավորումններով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով։
Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ»,- ասաց նա։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դ. Դանիելյանն ասաց, որ ոլորտում ճապոնական արտադրության սարքավորումները լավագույններից են։
«Վստահ եմ, որ այս միջոցները կծառայեն լավագույն ներկայացումներ, միջոցառումներ կազմակերպելուն, բոլորս միասին առիթ կունենանք հաճելի երաժշտական մշակութային րոպեներ, ժամեր անցկացնել այս դահլիճում»,- նշեց նա։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.
-
2025-06-22 09:59
Иран не намерен останавливать развитие ядерной промышленности после ударов по ряду ядерных объектов в исламской республике, ожидает, что международное сообщество осудит эти удары, говорится в заявлении Организации по атомной энергии Ирана (ОАЭИ).
-
2025-06-22 09:57
США при ударах по ключевому ядерному объекту Ирана в Фордо, который находится глубоко под землей, использовали шесть противобункерных бомб GBU-57, которые были сброшены с бомбардировщиков B-2, сообщает Fox News со ссылкой на свои источники.