Կարապետյան․ Նոյեմբերի 14-ին Դուբայում էի և չէի կարող զեկուցել սահմանի իրավիճակի մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում։ Այսօր հրապարակված տեսաուղերձում այդ մասին ասել է ինքը` Կարապետյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2021 թ. նոյեմբերի 14–ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել:
«Մենք ունեինք զենքի գնամ և ներկրման խնդիր, հիմնականում ԱԹՍ–ների մասին է խոսքը, և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին սահմանին տիրող իրավիճակի մասին»,– պատմեց նախկին նախարարը։
Ըստ նրա` սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը մնացել էր ՀՀ–ում պաշտպանության նախարարի տեղը` որպես այդ օրը նախարարի գործառույթներ կատարող անձ։
Նա նաև բացարձակ սուտ որակեց Փաշինյանի այն պնդումը, թե ինքը նշանակվել է ՌԴ ցուցումով։
«Դա ինքը` Փաշինյանը, նույնպես հաստատեց, երբ ասաց, որ ինձ նշանակել է` հաշվի առնելով իմ կապերը ՌԴ-ի հետ։ Մենք մեծ աշխատանք ենք տարել ՌԴ-ի հետ, և երեք տարվա ընթացքում հայկական բանակը պետք է լիներ այնպիսին, որ այսօր երևի թե կորցրած չլինեինք ԼՂ–ն, ու մյուս ուղղություններով էլ ադրբեջանցիներ չէին լինի»,– ընդգծեց Կարապետյանը։
Նա պատմեց, որ նախարար լինելու ժամանակ` հոկտեմբերին, ՌԴ–ում հանդիպել է ադրբեջանական կողմի հետ և պայմանավորվել, որ ներխուժված ուղղություններով ադրբեջանցիները նահանջելու են։
«Երկու շաբաթից կրկին պիտի հանդիպեինք և այդ հարցը վերջնական լուծեինք, բայց նոյեմբերի 15–ին պարոն Փաշինյանը որոշում կայացրեց ինձ պաշտոնից ազատել»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը 1993-2018 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Եղել է գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ։ 2018֊2021 թվականներին եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Կարապետյանը պաշտպանության նախարար նշանակվեց 2021թ–ի օգոստոսի 2–ին, նույն թվականի նոյեմբերի 15–ին պաշտոնանկ արվեց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.
-
2025-06-22 09:59
Иран не намерен останавливать развитие ядерной промышленности после ударов по ряду ядерных объектов в исламской республике, ожидает, что международное сообщество осудит эти удары, говорится в заявлении Организации по атомной энергии Ирана (ОАЭИ).
-
2025-06-22 09:57
США при ударах по ключевому ядерному объекту Ирана в Фордо, который находится глубоко под землей, использовали шесть противобункерных бомб GBU-57, которые были сброшены с бомбардировщиков B-2, сообщает Fox News со ссылкой на свои источники.