«Հրապարակ»․ ԱԱԾ-Ն ԿԱՏԱՐԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը չի բողոքարկել ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի պերսոնա նոն գրատա կարգավիճակը վերացնելու` վարչական դատարանի վճիռը, ինչպես և հրահանգել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը Փարիզ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ, որից հետո վարչապետը հայտնել է, որ ՀՀ իշխանությունները Հայաստան վերադառնալու Փափազյանի իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։
Միաժամանակ «Հրապարակը» գրում է, որ ԱԱԾ-ն բողոքարկել է Սյունե և Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները։ Փափազյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ-ն բոլորի գործերով էլ դատարան ոչ մի հիմք չի ներկայացրել, և իրավիճակը միանման է:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանն ընտանիքով Հայաստան էր ժամանել, բայց «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքն արգելել են երկիր` հայտարարելով, որ նրա անունը ներառված է «անցանկալի» անձանց ցուցակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը այդ առիթով հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Փափազյանը 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման կազմակերպիչներից մեկն էր։ Օգոստոսի 1-ին իրավապահ մարմինները արգելեցին Մասիս Աբրահամյանի, ինչպես նաև նրա դստեր՝ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.