Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ԱՐԴԵՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ՀԱՆՁՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱԾ ԱՆԿԼԱՎՆԵՐԸ
2021թ. հունվարի 2-ին ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ և պահանջել, որ տեղի բնակիչները դուրս գան իրենց տներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Շուռնուխցիների համար անսպասելի է եղել թշնամու հայտնվելը։ Մարդիկ իրենց առօրյա հոգսերով էին զբաղված, մտքներով էլ չէր անցնում, որ հաջորդ պահին կարող են անտուն և անհայրենիք մնալ։
Գյուղացիներին ոչ ոք չէր ասել, որ իրենց տները «ՀՀ տարածքում չեն», որ ինչ-ինչ քարտեզներում «Շուռնուխն Ադրբեջանի կազմում է» և ընդհանրապես, որ «գյուղի անունն էլ ոչ թե Շուռնուխ, այլ Էյվազլի է»։ Հայաստանում դրա մասին ոչ ոք չգիտեր՝ բացառությամբ դավաճան իշխանությունների, որոնք փաստացի հայրենիքի այդ հատվածը՝ բնակիչներով հանդերձ, հանձնեցին թշնամուն։ Լավ է՝ մարդիկ գոնե կարողացան դուրս գալ բնակավայրի՝ թշնամուն փոխանցված հատվածից։
Վաղը նույնը լինելու է նաև Տավուշի մարզում։ Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած, այսպես կոչված, անկլավները։ Նա ուղիղ եթերում է արել դա՝ հայտարարելով, թե ՀՀ տարածքում նման բնակավայրեր չկան։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ զինված ուժերն էլ են արդեն հեռացված սահմանից։ Հետևաբար, վտանգի տակ է ոչ միայն մեր հայրենիքի այդ հատվածը, այլև այնտեղ բնակվող մեր բազում հայրենակիցները։ Իսկ եթե զորքն, այնուամենայնիվ, դեռ կանգնած է սահմանում, ուրեմն վտանգված են նաև զինվորականները, որովհետև առաջ գալով՝ թշնամին հղվելու է հենց Նիկոլի խոսքերին՝ ասելով, թե ի՞նչ գործ ունեն հայ զինվորներն Ադրբեջանի տարածքում։ Չէ՞ որ Նիկոլն արդեն հայտարարել է, որ այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.