ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ն ՌԴ նախագահի ընտրությունների նախօրեին և ընթացքում պատրաստել է ֆեյքեր՝ մարդկանց վախեցնելու համար
ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության նախօրեին և դրանց ժամանակ պատրաստել է բազմաթիվ ֆեյքեր՝ ձգտելով վախեցնել մարդկանց, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նա (ԱՄՆ-ն- խմբ.) պատրաստել է տարբեր բնույթի մեծ թվով ֆեյքեր ընտրությունների նախօրեի և ընթացքի համար։ Եվ քաղաքական բովանդակության տեսակետից, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, անձանց մասին արտանետումների տեսակետից քիչ բան չի արել, որպեսզի տառացիորեն վախեցնի մարդկանց»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ՌԴ նախագահի ընտրություններին ԱՄՆ միջամտության մասին հարցին։
Նրա խոսքով՝ «Վաշինգտոնն օգտագործում է հաքերների, որպեսզի խափանի քվեարկության գործընթացը Ռուսաստանում նախագահական ընտրությունների ժամանակ»։
Հետահար էլեկտրոնային քվեարկությունը Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկություններում արտասահմանում չի կիրառվում կիբեռանվտանգության ոլորտի սպառնալիքների պատճառով, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Գենադի Ասկալդովիչը։
Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը տևելու է երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս գրանցված թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսկլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.