«Մեծ յոթնյակը» սպառնացել է Իրանին «զգալի» միջոցներով, եթե ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրվեն
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները կոչ են արել, որ Իրանը Ռուսաստան չմատակարարի բալիստիկ հրթիռներ։
«Մենք նորից կոչ ենք անում երրորդ կողմերին անհապաղ դադարեցնել նյութական աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական և անարդարացի պատերազմին, կամ նրանք կբախվեն լուրջ վնասների։
Մենք խիստ անհանգստացած ենք այն տեղեկություններից, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու հնարավորությունը դիտարկում է այն բանից հետո, երբ ռուսական վարչակարգին տրամադրել է անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ գրոհելու համար։
Մենք Իրանին կոչ ենք անում չանել դա, քանի որ դա կխորացնի տարածաշրջանի ապակայունությունը և էական թեժացում կդառնա Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին՝ ագրեսիային աջակցության հարցում, որը միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության աղաղակող խախտում է։
Եթե Իրանը շարունակի Ռուսաստան մատակարարել բալիստիկ հրթիռներ կամ դրանց հետ կապված տեխնոլոգիաներ, մենք պատրաստ ենք արագ և համակարգված ձևով արձագանքել դրան՝ ներառյալ նոր և զգալի միջոցներն Իրանի դեմ»,- նշվել է «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.