Monument Watch-ը հայտնում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայկական եկեղեցիների դեմ քարոզչության նոր մեթոդների մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները ոչ միայն «ալբանական» են անվանել օկուպացված Ստեփանակերտի Կրկժան թաղամասի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, այլև մեղադրել են հայերին «ալբանական հուշարձանները» ոչնչացնելու մեջ, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մոնիթորինգի Monument Watch նախագիծը։
«Այս թեզն (Ալբանական եկեղեցիների հայկականացում – խմբ.), իհարկե, նոր չէ, սակայն վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Monument Watch-ը նշել է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Կրկժանում կառուցվել է 19-րդ դարում, իսկ դրա շուրջ 12-13-րդ դարերի խաչքարերը վկայում են տեղում մեկ այլ ավելի վաղ եկեղեցու կամ սրբավայրի առկայության մասին:
«Խորհրդային տարիներին Կրկժան գյուղում և այս եկեղեցու տարածքում մեծ թվով ադրբեջանցիներ են հաստատվել։ Վերջիններս եկեղեցին վերածել են անասնագոմի և ավերակ դարձրել»,- ընդգծվում է հաղորդման մեջ։
Ադրբեջանցի հնագետները հունվարին «հետախուզական պեղումներ» էին իրականացրել Արցախի Հադրութի շրջանի օկուպացված Տող գյուղի մելիքների կալվածքի բակում՝ գյուղի տարածքում գտնվող հուշարձանները ներկայացնելով որպես «ալբանական»։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը փետրվարին հայտնել էր, որ Բաքուն փորձում է յուրացնել Սաղմոսավանքը և Նորավանքը՝ Հայաստանի օկուպացման ծրագրերի շրջանակներում։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 21:39
Архиепископ Микаэл Аджапаян находится в Следственном комитете уже около 4 часов.
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.