Ոսկեպարցիները դեմ են Բաքվին սահմանամերձ տարածքներ հանձնելուն
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել են, որ դեմ են Ադրբեջանին սահմանամերձ գոտուց տարածքներ հանձնելուն, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ մարտի 16-ին ՀԱԵ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդիպում են ունեցել բնակիչների հետ։ Ներկա են եղել նաև Ոսկեպարի բնակիչ, բանակային կորպուսի շտաբի նախկին պետ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Յուրա Հարությունյանը։
Հանդիպումից առաջ գյուղում արքեպիսկոպոսները Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ են մատւցել։ Աջապահյանը հայտարարել է, որ 7-րդ դարի սուրբ եկեղեցու քարերը զորեղ են։
«1918 թվականին այլևս նահաջելու տեղ չկար, եղավ Սարդարապատի հաղթական ճակատարամարտը։ Հիմա էլ Ոսկեպարն է մեր նահանջի վերջը, այստեղից է սկսվելու հաղթանակը»,-ասելէ Աջապահյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերհիշել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի խոսքերը։
«Մոնթեն ասել է՝ Արցախը հանձնելով՝ կփակենք մեր պատմության վերջին էջը։ Ոսկեպարը հանձնելով՝ կփակենք մեր պատմության գիրքը, մեր դագաղի վերջին մեխը կխփենք։ Ոսկեպարը միայն գյուղի տները չեն, Ոսկեպարը մեծ հասկացություն է, շատ բան է ներառում, այդ թվում՝ կոմունիկացիաներ»,-ասելէ Բագրատ սրբազանը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղերի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 06:24
Президент США Джо Байден и госсекретарь Энтони Блинкен, помогавшие Азербайджану совершить геноцид в Арцахе, теперь помогают режиму Алиеву закрепить это преступление. Так в Армянском национальном комитете Америки (ANCA) прокомментировали визит посла США в Азербайджане Марка Либби в оккупированный арцахский Шуши, передает АрмИнфо.
-
2024-05-07 06:22
Главы МИД Армении и Венгрии Арарат Мирзоян и Петер Сийярто подписали Программу сотрудничества между Министерством иностранных дел Республики Армения и Министерством внешнеэкономических связей и иностранных дел Венгрии на 2024-2025 годы, сообщает пресс-служба армянского внешнеполитического ведомства, передает Новости-Армения.
-
2024-05-07 06:18
Глава МИД Азербайджана Джейхун Байрамов 6 мая провел телефонный разговор с действующим председателем ОБСЕ, главой МИД Мальты Яном Боргом, сообщают азербайджанские СМИ, передает News.am.
-
2024-05-07 06:00
В России задержан американский солдат. Он находился в Корее и самостоятельно отправился в Россию, сообщил ABC News чиновник.