ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ԵՐԵՔ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎՈՒՄ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՃՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հանցավորության աճի հիմնական պատճառը Հայաստանում ամենաթողությունն ու անպատժելիությունն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` անդրադառնալով հացագործությունների թվի կտրուկ աճին։
«Մարդիկ գիտեն, որ միևնույն է՝ չեն պատժվելու։ Պաշտոնական վիճակագրության մի քանի տվյալ բերեմ` 2022թ–ին Հայաստանում եղել է 522 սպանություն, 2023-ին` 1187։ Այսինքն` փոքր Հայաստանում ամեն օր 3 մարդ է սպանվում»,– ասաց Պետրոսյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` հանցագործությունները Հայաստանում 2023 թվականին` 2022–ի համեմատ, աճել են 3 000 դեպքով` 37 612–ից հասնելով 40 666–ի։ Ընդ որում, ծանր հանցագործությունների թիվն ավելացել է 1077–ով` գերազանցելով 6000–ը, առանձնապես ծանր հանցագործություններինը` 799-ով` հասնելով 1679-ի։ Հրազենի ապօրինի շրջանառության դեպքերն ավելացել են 292-ով` հասնելով 887-ի։
Հատկանշական է, որ իշխանությունները հրազենի ապօրինի շրջանառության ու դրանով կատարված հանցագրծությունների թվի ավելացումը մեկաբանում են 2020թ–ի պատերազմից հետո հանրության մոտ մնացած մեծ քանակի զենք–զինամթերքով։
Թաթուլ Պետրոսյանը այս պատճառաբանությունը «դեմագոգիա» է որակում։
«Հիշո՞ւմ եք, պատերազմից հետո ասացին` Արցախից 27 000 ինքնաձիգ է կորել։ Հիմա որտե՞ղ է այդ զենքը։ Դա քաղաքացիների ձեռքը չի ընկել, դա պետության որոշակի օղակների կողմից կազմակերպված էր, և այդ զենքը ինչ–որ տեղ թաքցված է։ Հասարակության մոտ զենքը ավելացել է վերջերս, բայց դա կապ չունի պատերազմի հետ։ Սրանով դիտավորությամբ մարդկանց շեղում են, իբր, Արցախից զենք են բերել մեր հայրենակիցները։ Դրանով հետագա քրեական հետապնդման հիմքեր են ստեղծում»,– կարծում է Պետրոսյանը։
Դրա փոխարեն, եթե ոստիկաններն ու քննիչները զբաղվեն իրենց բուն գործով` հանցավորության դեմ պայքարով, Թաթուլ Պետրոսյանը վստահ է, որ իրական արդյունքները շատ արագ նկատելի կլինեն, անպատժելիությունն էլ չի հասնի 100 տոկոսի։
Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետի գնահատմամբ` ոստիկանների մեծ մասն այսօր չեն տիրապետում իրենց պարտականություններին, համակարգում մեծ տոկոս է կազմում անգրագիտությունը։ Որպես արդյունք` հանցավորությունը պատերազմ է հայտարարել Հայաստանին։
Վերջին օրերի լրահոսից. մարտի 2–ին դիմակավորված ու հրազենով զինված 2 անձ մտել էին Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող բենզալցակայան, աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել։ Իսկ երբ վերջիններից մերժում էին ստացել, ծեծկռտուք էին սարքել, կրակոց արձակել, որի հետևանքով վիրավորվել էր լցակայանի աշխատակիցներից մեկը։
Մարտի 12-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողը դաժան ծեծի էր ենթարկվել 6-7 երիտասարդների կողմից, որոնցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, մեկի մոտ` դանակ։ Վերջինը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։ Հանցագործության մասնակիցների մի քանիսը, այդ թվում` սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդը, հայտնաբերվել են և ձերբակալվել։
Մարտի 5–ին՝ ուշ երեկոյան, Երևանի բնակիչ Յուրի Մինասյանը մայրաքաղաքի Պուշկին փողոցում վիճաբանության արդյունքում ստացել է մարմնական ծանր վնասվածքներ, ավելի ուշ՝ մարտի 14-ին, հիվանդանոցում մահացել է։ Նրան բռունցքներով հարվածներ էր հասցրել Երևանի բնակիչ Հ․ Մ-ն, ում մինչ օրս հայտնաբերել չի հաջողվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.