ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Նիկոլ Փաշինյանը Տավուշում համոզում էր սահմանամերձ շրջանի բնակիչներին աջակցել իրեն «ինքնիշխանության համար պայքարում», հանուն որի էլ հոժարակամ և ժպիտով համաձայնեց հանձնել Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը։ Օգտագործեց մտրակի ու քաղցրաբլիթի մեթոդը։ Նրանց, ովքեր տներ կամ հողեր են կորցնելու, բնակարաններ խոստացավ Իջևանում։ Իբր՝ հանգիստ ապրեք ձեզ համար։ Դա քաղցրաբլիթն էր։ Մտրակը սպառնալիքների տեսքով էր, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ կսկսեն։
Բնակիչները, և ոչ միայն Տավուշի, արդեն վաղուց են հասկացել, որ Փաշինյանի դեմն առնել չի լինի։ Որովհետև միայն նոր զիջումներով կարելի է ստիպել մարդկանց, որ մոռանան ավելի վաղ կորցրածը։ Այսօր Փաշինյանի ու իր քարոզչական թիմի մատուցմամբ մենք խոսում ենք «ընդամենը» 4 գյուղերի մասին։
ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ Ե՞ՐԲ ԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԼՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու իր պարտավորությունները խախտելու առնչությամբ։ Ե՞րբ ենք վերջին անգամ Բաքվին ուղղված պահանջ լսել՝ հետ քաշելու իր զորքերը մինչև շփման գիծ, որը եղել է 9.11.2020-ի Եռակողմ հայտարարության ստորագրման պահի դրությամբ։ Կամ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջ։ Կամ էլ զորքերը Արցախի բնակավայրերից հանելու պահանջ։ Վերադարձնելու պահվող բոլոր անձանց՝ համաձայն ստանձնած պարտավորությունների։ Վերջին անգամ ե՞րբ ենք կառավարությունից լսել իրենց հարազատ տներ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձն ապահովելու պահանջը։
Վերջ, թեման փակված է։ Չենք լսել և չենք լսելու այդպիսի պահանջներ այս կառավարությունից։ Քանզի նման հայտարարություններ անել՝ կնշանակի ընդունել սեփական մեղքը կորուստների համար։ Այդպիսի ցանկություն չկա, չափազանց մեծ է վախը։ Ուստի ավելի լավ է քննարկել «ընդամենը» 4 գյուղերի հանձնումը։ Հանուն «խաղաղության»։ Որպեսզի սկսվի սահմանազատման գործընթացը…
Իսկ ինչ է, չի՞ կարելի սահմանազատման գործընթացը սկսել զուգահեռաբար. Տավուշում, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին, և Ջերմուկի սահմանամերձ տարածքում, որտեղ ձեռնտու է մեզ։ Այդքան դժվա՞ր է սահմանազատում սկսել միանգամից երկու շրջաններում։ Թեպետ… Ինչի՞ մասին ենք խոսում և ո՞ւմ ենք դա ասում։ Բոլորին առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։
Ինչ վերաբերում է Փաշինյանի քաղցրաբլիթներին. Համաձայն պաշտոնական տվյալների, արդեն ավելի քան 7 հազար արցախցիներ հեռացել են Հայաստանից, հրճված Փաշինյանի «քաղցրաբլիթներից»։ Ինչ վերաբերում է մտրակին, ապա այո, հետևողականորեն փլուզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Փաշինյանն անում է ամեն հնարավորը, որպեսզի մոտեցնի թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ագրեսիան։
Նոր ագրեսիան պետք է օգնի Փաշինյանին իրենից հեռացնելու մեղադրանքները նախկին ձախողումների համար։ Հաստատելու, որ Բաքվին և Անկարային մշտական զիջումներ անելն անխուսափելի գործընթաց է։ Իբր՝ խնդիրը իշխող թիմը չէ։
Իրականում բոլորն արդեն վաղուց հասկացել են, որ Հայաստանի գլխավոր, ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ «գոյաբանական» խնդիրը Փաշինյանի թիմի իշխանավարումն է, որի օրոք Հայաստանն իրոք դատապարտված է։ և բնավ փաստ չէ, որ 2026 թվականին, երբ պետք է տեղի ունենան հերթական խորհրդարանական ընտրությունները, գոյություն կունենա այն պետությունը, որտեղ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները։
Քանզի այդ 4 գյուղերի հանձնմանը կհաջորդի ևս 4-ը հանձնելու պահանջ… Քանի որ բոլորն էլ հասկանում են, որ սահմանազատման ոչ մի գործընթաց չի ստիպի Բաքվին հետ քաշել զորքերն արդեն զբաղեցրած դիրքերից։ Հետո կպահանջեն «միջանցքը»։ Այնուհետ՝ «Կալինինգրադի կարգավիճակ» Սյունիքի համար։ Հետո՝ «ադրբեջանցի փախստականների վերադարձ»։ Գործընթացն անհնար է կասեցնել, քանի դեռ իշխանության ղեկին է այն թիմը, որը շռայլորեն մտրակներ ու քաղցրաբլիթներ է բաժանում այդ գործընթացը հեշտացնելու համար։
Ճիշտ է, խաղի վերջում տեղի կունենա Փաշինյանի ու Սիմոնյանի հուսահատ պայքարը հանուն Հայաստանի ինքնիշխանության, ինչի արդյունքում հանրապետությունը կդառնա Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան միութենական պետության անդամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.