Stratfor․ Վախը կստիպի Երևանին շարունակել զիջել Բաքվի պահանջներին
Վախը կստիպի Երևանին շարունակել զիջումները Բաքվին, նշվել է Stratfor վերլուծաբանական կենտրոնի իրավիճակային հաշվետվությունում։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ պատերազմի մեջ հայտնվել, եթե չվերադարձնի չորս ադրբեջանական գյուղերը, որոնք պահում էր 1990-ականների սկզբից սահմանազատման բանակցությունների շրջանակում։ Նա ասել է, որ փոխզիջումից հրաժարումը կարող է նշանակել պատերազմ Ադրբեջանի հետ «շաբաթվա վերջին»։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Փաշինյանի հայտարարությունն անխուսափելի պատերազմի մասին չափազանցություն է, բայց նշում է Հայաստանի վախի մասին Ադրբեջանի ռազմական գործողություններից. այդ վախը, հավանաբար, կստիպի Երևանին շարունակել զիջել Բաքվի պահանջներին։ Պարզ չէ, թե որքան արագ Հայաստանը կզիջի այս չորս գյուղերը, բայց տարածքային զիջումը, ենթադրաբար, կթողնի Վերին Ոսկեպար և Սոֆուլու անկլավները միակ ադրբեջանական տարածքը, որը դեռ կգտնվի Հայաստանի վերահսկման տակ, ինչը կնշանակի զգալի առաջընթաց սահմանազատման հարցում։ Այս քայլը վեճեր կառաջացնի Հայաստանում, քանի որ Երևանը հուսով էր փոխանակել չորս գյուղերը ադրբեջանական զորքերի դուրսբերման հետ մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքից, որը նրանք զավթել են 2022թ.։ Բայց Երևանը, հավանաբար, կարծում է, որ Ադրբեջանը, միևնույն է, տարածքից կհեռանա սահմանազատման ավարտից հետո՝ խաղաղության համաձայնագրի շրջանակում։
Մարտի 19-ին ՆԱՏՕ գխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը իր պաշտոնում գտնվելու 10 տարում առաջին անգամ այցելեց Հայաստան և հաստատեց դաշինքի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մարտի 17-ին Սթոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ իր երկիրը «ավելի քան երբևէ մոտ է» խաղաղության համաձայնագրին Հայաստանի հետ, և որ բաանակցությունները «ակտիվ փուլում» են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.