ՔԿ․ 2023թ․-ին անչափահասների նկատմամբ հանցագործությունների թիվն ավելացել է 112%-ով
2023թ․-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ 2022 թվականի 545 վարույթի դիմաց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Այսպիսով` մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևույթ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանցագործությունների աճին զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։ 2023թ․-ին նախաձեռնված 1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 82 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 66-ը՝ 73 անձի վերաբերյալ)։
17-ամյա տղայի սպանության հետքերով. իրավապահները ևս 2 կասկածյալի են հայտնաբերել Սիսիանում
Դատարան ուղարկված վարույթներով 82 մեղադրյալներից 29-ը կամ 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից։ Մնացած հանցագործությունները կատարվել են այլ անձանց կողմից:
Դատարան ուղարկված վարույթներից 1-ը քննվել է սպանության, 7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու, 4-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 10-ը՝ ֆիզիկական ներգործության, 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Նրանցից՝ 35-ը եղել են մինչև 12 տարեկան, 17-ը՝ 12-ից 14 տարեկան, 19-ը՝ 14-ից 16 տարեկան, 20-ը՝ 16-ից 18 տարեկան:
2023թ․ ընթացքում քննված 522 քրեական վարույթ կարճվել է, որից 450-ը` ռեաբիլիտացնող, 71-ը` ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։
151-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 9 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 36-ը` միացվել է։
363 վարույթի քննությունը տեղափոխվել է 2024 թվական:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.