Բագրատյան․ «Խաղաղության խաչմերուկը» ադրբեջանական երգն է, որը խմբագրել է Էրդողանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Խաղաղության խաչմերուկը» ադրբեջանական երգն է, որը Բաքվում է գրվել, գուցե Էրդողանը խմբագրել է այդ երգի տեքստը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Արարատի Տիգրանաշեն գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Դրա իմաստն այն է, որ երեք անվերահսկելի ճանապարհ տանք Սյունիքով Ադրբեջանին դեպի Նախիջևան:
Երբ ես ասացի, որ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Տիգրանաշենը և մյուս գյուղերը Ադրբեջանինը չեն, կառավարության աշխատակազմը հայտարարություն տարածեց՝ նշելով. «Ըմբռնելի է Հայաստանի այն մոտեցումը, ըստ որի ճիշտ կլիներ փաստաթղթեր տային, որ այդ բնակավայրերն իրենցն է»:
Դրան հետևց Ադրբեջանի արձագանքը՝ այ տղա, 2018-ին դու ինձ խոսք ես տվել: Ալիևն ասում է՝ ինձ քարտեզ-մարտեզ չի հետաքրքրում, հող հանձնելու խոստում ես տվել, տուր: Հիշո՞ւմ եք, որ Պուտինը հայտարարեց, որ 1926 թվականի քարտեզով պետք է անենք սահմանազատումը, որովհետև էդ ժամանակ ոչ մի անկլավ չկար: Դրան պատասխանեց Արման ՈԵղոյանը, որ չէ, 1970-ականների քարտեզով ենք անելու: Ադրբեջանն էլ ասաց՝ Պուտինն էլ թող ձենը կտրի, Արման Եղոյանն էլ, ոչ մի քարտեզով էլ չենք անելու»,-ասաց Բագրատյանը:
Անդրադառնալով այսպես կոչված, «անկլավների» խնդրին, նախկին վարչապետն ասաց. «1980-ականներին Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը բարձրացնում են հարց, ասում են՝ էդ որ քարտեզների վրա անկլավները գծխում եք, ե՞րբ ենք մենք դա տվել Ադրբեջանին և սկսվում են քննարկումներ: Երկու կողմին հրավիրում են Մոսկվա ՊԱԿ-ի ղեկավար Կրյուչկովի մոտ: 193 հատ արձանագրություն է կազմվում: Ընս դրանց մա մեկ անկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում ոչ մի բան չկա: Այդ արձանագրությունները ստորագրել է և Հայաստանը, և Ադրբեջանը»:
հարցին, թե ինչպե՞ս կարելի է կանխել նման վատ հեռանկարը, Բագրատյանը պատասխանեց. «Այս ամենի կանխումը շատ պարզ է, մարտի 27-ին կես միլիոն մարդ հավաքվում է Ազատության հրապարակում և փոխում իշխանությունը: Էս տալու վերջը չի երևում, մի գյուղ տալիս են, մյուս գյուղերն են բացվում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.