Последние новости

Փաշինյան․ Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Ադրբեջանի հետ չկա

Տավուշում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ադրբեջանն ուզում է մի հատված, որը ՀՀ-ի մաս չի, կոնկրետ ո՞ր քարտեզով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են, ասել են՝ այ էս քարտեզով համաձայն ենք, որ այս հատվածը Ադրբեջանին է անցնում, այս հատվածը մնում է Հայաստանին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քարտեզների վերաբերյալ այս պահին որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա: Կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Կա ըմբռնում, որ երկու երկրների միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Դրա համար ևս քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա-Աթայի հռաչակագիրը:

Ալմա-Աթայի հռաչակագրի հիման վրա զահմանազատում իրականացնելը նշանակում է ոչ թե նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության ամենավերջին դե յուր նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»:

Նա նաև հավելեց, որ Ոսկեպարի և Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով Ադրբեջանի դիրքորոշումների մասին, ինքը խոսել է Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշումների մասին, որը հասանելի է բոլորին:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ