Последние новости

Դեսպան․ ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում

Հայաստանն ու Չինաստանը ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում, ասել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնգը Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության ցուցահանդեսի բացման ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի նկարիչների միության տանը։

«Հայաստանը և Չինաստանը երկու հնագույն քաղաքակրթություններ են, որոնք ունեն երկար պատմություն։ Եվ այսօր ես ուրախ ու երջանիկ եմ, որ այստեղ եմ և տեսնում եմ մեր երկար տարիների համագործակցության արդյունքները։ Այս տարի ապրիլի 6-ին կնշենք Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձը։ Այդ պահից սկսած՝ երկրների միջև հարաբերությունները անշեղորեն զարգանում են՝ հիմնված հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա։ Երկու կողմերի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Չինաստանը ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում։ Այս համագործակցությունը թույլ է տալիս էլ ավելի ամրապնդել այն հոգևոր կապը, որն առկա է մեր ժողովուրդների միջև»,- նշել է դեսպանը։

Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի ամրապնդման գործում ի սկզբանե՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը միջոցառման համար, որին մասնակցում էին պարախմբեր, արվեստագետներ և երաժիշտներ։ «Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության» նախագահ Կարեն Ավակյանը դեսպանին և դեսպանատան աշխատակիցներին հանձնեց հուշամեդալներ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ