Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին․ Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ կառավարությունը զիջում է Հայաստանի մարտավարական դիրքը ու թուլացնում պաշտպանությունը․ հասկանալի չէ, թե դրա դիմաց ի՞նչ է ստանում Հայաստանը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Եթե դելիմիտացիա չի արվում, ապա ինչի՞ հիման վրա է արվում դեմարկացիան։ Եթե սա լիներ հայելային սկզբունքով, գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, բայց այսպես վարվելով՝ ուղղակի հայտնվում ենք շատ թույլ ու վատ վիճակում։ Այս դիրքորոշումից հետո ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- իր խոսքում նշեց Լևոն Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա դիմաց Հայաստանը ստանում է պետական սահման․ «Մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում՝ լեգիտիմության հիմքերի վրա մենք պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է»։
Լևոն Քոչարյանն արձագանքեց, որ այդ մոտեցումը չի կիսում Ադրբեջանը․ «Դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, բայց չենք ստանում հակառակը։ Դուք անընդհատ տալիս եք, դիմացը չենք ստանում։ Մտահոգիչ են Ադրբեջանի կոչերը։ Փոխզիջման տարբերակը չի աշխատում»։
Փաշինյանը այս անգամ էլ ԱԺ ամբիոնից կրկին ցուցադրեց ՀՀ քարտեզը՝ նշելով․ «Ի՞նչն ենք զիջում։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, որի վարչապետն եմ, և պայմանավորվածությունը, որն արձանագրվել է միջազգային մակարդակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է ճանաչեն։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, և որևէ մեկը չի պատրաստվում որևէ մեկին Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք զիջել։ Այո, կան Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնք գտնվում են օկուպացիայի տակ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 14:00
Гибель президента Ирана и ряда членов делегации ИРИ никак не отразится на армяно-иранских отношениях, если не считать некоторых нюансов. Об этом EADaily заявил политолог Сергей Мелконян.
-
2024-05-20 13:55
Иран официально объявил, что президент страны Эбрахим Раиси погиб в авиакатастрофе. Как будет организован транзит власти, как это скажется на борьбе и за пост духовного лидера, и отношениях с союзниками — в материале РБК.
-
2024-05-20 13:45
Выстроившиеся в несколько кордонов полицейские 20 мая не разрешили предстоятелю Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископу Баграту Галстаняну войти в село Киранц.
-
2024-05-20 13:41
Движение «Тавуш во имя Родины» направило телеграмму соболезнования в связи с гибелью президента Исламской Республики Иран Сейеда Эбрахима Раиси, министра иностранных дел Хосейна Амира Абдоллахяна и других сопровождавших их лиц.