Արմեն Ասրյան․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն
ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրաժարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը` ընթերցելով նախաձեռնության միասնական հայտարարությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի կառավարությունից և միջազգային հանրությունից պհանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի և պատմական հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումների համաձայն երաշխավորել Արցախում մեր հոգևոր մշակութային ժառանգության հանրային և մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններումԱդրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից:
Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը:
Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը մի կողմից բավարարեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, մյուս կողմից նպաստեն արտագաղթի կանխմանը, միասնության ապահովմանն ու ինքնության պահպանմանը:
ՀՀ-ում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման և իրավունքների պաշտպանության համար: Ըստ այդմ, առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով։
Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը` սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցում կառուցապատման աշխատանքներին։
Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ` հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները:
Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի ու առանց գումարի վերադարձի պահանջի` հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը։
Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից և հաշվառումից:
Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության ծրագիրը մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020 թվականից տեղահանված անձանց:
Ծրագորւմ սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների ու բազմազավակ ընտանիքների համար։
Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածություն ապահովելու համար:
Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման:
Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավոետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոհիշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ:
Նշենք, որ արցախցիներն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".