ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ․ ՆԱՏՕ-Ն ԱՆԹԱՔՈՒՅՑ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՆ
ՆԱՏՕ-ն անթաքույց աջակցում է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` վերլուծելով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան, և Ադրբեջանում, Վրաստանում ու Հայաստանում նրա արած հայտարարությունները։
Հայտնել ենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանել մարտի 19-ին։ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին, և որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է եվրատլանտյան անվտանգության համար։
«Ստոլտենբերգի առջև կա դրված ընդամենը մեկ խնդիր` Ադրբեջանի ծավալապաշտական պահանջներով ձեռք բերել, այսպես կոչված, հայ–ադրբեջանական խաղաղություն։ Այսինքն` հասնել նրան, որ այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը կնքվի Ադրբեջանի առավելագույն պահանջները հաշվի առնելով»,– նկատում է Դավիթ Ջամալյանը։
Արևմտյան պաշտոնյայի երևանյան հայտարարությունները Դավիթ Ջամալյանին թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար ընդամենը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու միջոց է։
«Հայաստանը ՆԱՏՕ–ի համար այն պլացդարմն է, որտեղ պետք է անթաքույց ագրեսիվ, ամենաէկզոտիկ դրսևորումներով հակառուսական խարդավանքներ ծավալվեն, և բացի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուց, ՆԱՏՕ–ին Հայաստանը որևէ այլ առումով հետաքրքիր չէ»,– նշում է փորձագետը։
Իսկ այն պատրանքները, թե ՌԴ–ից հեռանալով` Հայաստանը կարող է աջակցություն ստանալ Արևմուտքից` ի դեմս ՆԱՏՕ–ի կամ ԵՄ–ի, Ստոլտենբերգի այցից հետո, ըստ Ջամալյանի, վերջնականապես հօդս ցնդեցին, քանի որ ամեն ինչ շատ բաց ասվեց հատկապես Բաքվում Ստոլտենբերգի ալիևահաճո հայտարարությունների համատեքստում։
«Ավելի հաճոյանալ Ալիևին երևի հնարավոր չէր։ ՆԱՏՕ–ն ուղղակի անթաքույց, ի դեմս իր գլխավոր քարտուղարի, աջակում է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին և փաստորեն ուժի դիրքերից հանդես եկող Ադրբեջանի թիկունքն է պահում։ Եվ այստեղ է եկել Ադրբեջանի վերջնական խոսքը տեղ հասցնելու և Ադրբեջանի պահանջներով խաղաղության պայմանագիր կնքելը իրականություն դարձնելու համար»,– ասում է Ջամալյանը։
Հավելենք, որ տարածաշրջանային այցի ավարտին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել էր, թե ՆԱՏՕ–ն միջնորդ չէ Երևանի և Բաքվի միջև ու չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան։ Այդուհանդերձ, ՆԱՏՕ–ն աջակցում է տարածքային ամբողջականության սկզբունքին և հավատում, որ հնարավոր է հաղթահարել առկա տարաձայնությունները: Ստոլտենբերգն ընդգծել է, որ իր ուղերձը Երևանին նույնն է, ինչ Բաքվին. երկու կողմն էլ պետք է հաղթահարեն հակասությունները և համաձայնության գան տևական խաղաղության շուրջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.