Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱՎՈՒՇԻ ՀՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեկ մի քանի ժամ պնդեց իր դիրքորոշումը՝ Տավուշի չորս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կադաստրի աշխատակցի դեր ստանձնեց, ՀՀ քարտեզի հայտնի մակետն էր թափահարում՝ որերորդ անգամ փորձելով ներկայացնել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, քանի որ ադրբեջանական անվանում ունեն, սակայն նրա «փաստարկները» համոզիչ չէին անգամ ՔՊ-ականների համար»։
Իշխանական օրենսդիրները սպասում են Փաշինյանի հետ առաջիկա փակ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ օրերս։ Իսկ մինչ այս ՔՊ-ականները մասնավոր զրույցներում իրենց անհամաձայնությունն են հայտնել միակողմանի զիջումների հետ կապված և փորձելու են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը ճշտել՝ իսկ ինչ ենք ստանալու մենք չորս բնակավայրերի դիմաց:
Դիցուք, Բերքաբերի մի քանի հարյուր հեկտար հայկական հողերը, որոնք 90-ականներից գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայելային սկզբունքով վերադարձվելո՞ւ են Հայաստանին, կամ Ջերմուկի, Վարդենիսի օկուպացված տարածքները։ Իշխանական թիմում կասկածներ ունեն, որ եթե Արցախն իրենք հանձնեցին ու մարսեցին, ապա դա դժվար է լինելու Հայաստանի դեպքում։ Ի դեպ, Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Տավուշի հողերը պետք է հանձնենք, բայց փոխարենը Տավուշում մի քանի հարյուր հեկտար Ադրբեջանը հետ է տալու մեզ: Փաստորեն, անգամ վերջին մեկ ամսվա ընթացքում է ինչ-որ բան փոխվել, և Ադրբեջանը հրաժարվել է իր պարտավորությունից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.