Ալբերտ Բազեյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. փաստաբան
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշման հետ, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների, իր իսկ բնորոշմամբ, որպես հանցագործություն անլուրջ ընդունելը»,– գրել է փաստաբանը։
Ըստ փաստաբանի` տվյալ անձն անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի հետևանքը Բազեյանի` շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ն ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:
Սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։
Նրա խափանման միջոց կալանավորումը հետագայում պարբերաբար երկարաձգվել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.