Նարեկ Սարգսյան․ Նռնակով զինված տղամարդու պահանջը հասկանալի չէր, նա ոչ ադեկվատ վիճակում էր
Նոր Նորքի ոստիկանության մոտ նռնակով զինված տղամարդու պահանջը հասկանալի չէր, նա տարբեր ոչ հասկանալի բառեր էր ասում, ոչ ադեկվատ վիճակում էր, մնացածը կպարզի քննությունը: Այս ամսին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նա հայտնեց, որ վնասազերծման հետևանքով տուժած ոստիկաններ չկան: Սարգսյանը նաև հերքեց այն տեղեկությունները մամուլում տարածված, որ ոստիկանության բաժանմունքի վրա 30 հոգով են հարձակվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Ավելի ուշ վնասազերծվել էր ոստիկանության մոտ մնացած նռնակով զինված տղամարդը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.