Պեսկով․ Ինչու իշխանությունը չի խոսում ահաբեկչությանը ԻՊ-ի մասնակցության մասին
ՌԴ իշխանությունը չի մեկնաբանում «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությանը Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր մասնակցության մասին լուրը, քանի որ դեռ հետաքննությունն է ընթանում, պաշտոնական վարկած չի առաջադրվել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քննություն է ընթանում։ Խոսվել է միայն նախնական տվյալների մասին։ Առայժմ ոչ մի վարկած ընդհանրապես առաջ չի քաշվել», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանի իշխանությունը չի հիշատակում ԻՊ-ի մասնակցությունը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված վարկածների մեջ։
Կրեմլի ներկայացուցիչը կրկնել է, որ անհրաժեշտ է սպասել հետաքննությամբ զբաղվող պաշտոնական ուժային գերատեսչությունների տվյալներին։
Նշենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, ցավակցություն հայտնելով և դատապարտելով «Կրոկուսի» ահաբեկչությունը, հայտարարել էր, որ ԻՊ-ն ընդհանուր թշնամի է, որը պետք է պարտվի: Նմանատիպ հռետորաբանության են հակված նաև ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, որոնք, հղում անելով տեղի պաշտոնյաներին, հայտնում են, որ ողբերգության մեջ մեղավոր է հենց այդ ահաբեկչական խմբավորումը: Ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել այդ վարկածը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.