Պապիկյան․ Անվտանգային իրավիճակով պայմանավորված բարդ տարի էր ՊՆ-ի և ԶՈւ-երի համար
«Ես նախաբանով բաց հանդես կգամ, բայց հետո կխնդրեմ, որ նիստը փակ լինի, քանի որ նյութը պարունակում է գաղտնի, հույժ գատնի և հատուկ կարևորության տեղեկատվություն, որը նպատակահարմար չէ այս կերպ շարունակել»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողվում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ երբ Սուրեն Պապիկյանը հայտնի, որ պետք է նիստը փակվի, լրագրողները պետք է դուրս գան դահլիճից։
«Իսկ մեր գործընկերներին կխնդրեմ, ինչպես «Հրապարակն» էր գրել, բոլոր հեռախոսները դնեք «խորհրդավոր» արկղի մեջ, որպեսզի հակառակարոդները չկարողանան լսել մեր փակ մասի բովանդակությունը»,-ասաց Քոչարյանը։
Սուրեն Պապաիկյանը ներկայացրեց 2023 թվականին կատարված աշխատանքը՝ նշելով. « ՀՀ շուրջ ստեցծված անվտանգային իրավիճակով պայմանավորված բավականին բարդ տարի էր ՊՆ-ի և ԶՈւ-երի համար։ Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստվածության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով»։
Նրա խոսքով մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրման պատճառով ՀՀ զինված ուժերը բերվել են պարտրաստվածության տարբեր աստիճանների։
«Ծառայությունն իրականացվել է ԶՈւ-երի կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- հայտնեց Սուրեն Պապիկյանը․
Նա տեղեկացրեց, որ 2023 թ բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 517.28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացվել է 9.19 մլրդ դրամով և տարեվերջին կատարվոլ 99.8%-ով։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 16:28
Сошлись два события, и случайности в этом нет. Пашинян поехал к Эрдогану обсуждать открытие «Зангезурского коридора». А Иран, в числе прочих мусульманских стран, включая и партнеров Армении по «замороженному» ею ОДКБ, проголосовал на саммите Организации исламского сотрудничества за резолюцию, написанную в Баку, - о возвращении «западных азербайджанцев» на родину.
-
2025-06-23 16:26
Российская сторона будет консультироваться с руководством Армении с целью совместных действий по нейтрализации рисков, связанных с ирано-израильской эскалацией. Об этом заявил советник-посланник посольства России в Армении Дмитрий Лицкай в ходе научной конференции в Ереване, организованной представительством Россотрудничества.
-
2025-06-23 16:24
Греческие силы правопорядка задержали в минувшее воскресенье 26‑летнего мужчину по подозрению в шпионаже, пишет газета Kathimerini.
-
2025-06-23 16:21
Израильские военные нанесли удар по окрестностям иранского ядерного объекта в Фордо. Об этом сообщила армейская пресс-служба.