Последние новости

Կոբախիձե․ Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նա այդ մասին հայտարարեց Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Կոբախիձեն իր խոսքում շեշտեց, որ մեր երկու երկրներին կապում է դարավոր բարեկամությունը, ունենք ամուր հարաբերություններ, հիշեցրեց նաև համագործակցության վերաբերյալ ստորագրված հռչակագիրը։

«Նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների, արժեհամակարգերի վրա և արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին»,- ասաց Կոբախիձեն։

Նա հավելեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Վարչապետների հանդիպման ժամանակ քննարկվել է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։

Կոբախիձեն շեշտեց, որ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության հաստատման ջանքերին։ Հույս հայտնեց, որ Հայաստանին ու Ադրբեջանին կհաջողվի խաղաղության համաձայնագիր ստորագրել։

«Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին և նպաստել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը»,- ասաց նա։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ