Последние новости

Ռուսաստանցիներն սկսել են ահաբեկչություններին մասնակցելու զանգվածաբար առաջարկներ ստանալ

Ռուսաստանցիներն իրենց մեսենջերներին սկսել են զանգվածաբար ահաբեկչություններին մասնակցելու տեղեկություններ ստանալ «Կրոկուսի» ահաբեկչությունից հետո։ Անհայտ անձինք առաջարկում են փողի դիմաց ականապատել առևտրի կենտրոնները։ Այս մասին տեղեկացրել է «Բազա» Թելեգրամ-ալիքը։

Մեսենջերով արվող սադրանքի մասին բողոքում են ամբողջ երկրում, սքրինշոթեր են ուղարկում Մոսկվայի, Խաբարովսկի, Վլադիվոստոկի բնակիչները։ Սադրանքները հիմնականում ուղարկում են Թելեգրամի միջոցով. տարբեր գումարների դիմաց մարդկանց առաջարկում են ականապատել առևտրի կենտրոնները, դպրոցները և հանրային այլ վայրեր։ Անհայտ անձինք խոստանում են ապահովել զենքով, պատրաստ են գործողությունների պլան տրամադրել, երբեմն էլ սկսում են սպառնալ, եթե զրուցակիցը հրաժարվում է հանցագործություն կատարելուց։

«Բազայի» տվյալներով՝ առաջարկում են անգամ գնացքներ պայթեցնել։ Մարտի 24-ի երեկոյան 14-ամյա դպրոցական աղջիկը գնացքով Յոշկար Օլայից գնում էր Մոսկվա, երբ հանկարծ անհայտ համարից նրան հաղորդում է գալիս՝ փողի դիմաց հենց այդ պահին ահաբեկչություն կազմակերպելու առաջարկով։ Աղջիկը վախեցել է և պատմել ոստիկանությանը, վագոնները մանրակրկիտ ստուգվել են. պայթուցիկ սարքեր չեն եղել։ Ահաբեկչությանը մասնակցելու համար խոստանում են 250 հազարից մինչև 6 մլն ռուբլի։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ