ՄԱԳԱՏԷ-ն հիմնավորվել է․ Հայկական ԱԷԿ-ի տնօրենը պատասխանել է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՄԱԳԱՏԷ–ն մի քանի այցելությունների ընթացքում հիմնավորվել է, որ Հայկական ԱԷԿ–ը համապատասխանում է այն բոլոր չափորոշիչներին, որոնք պետք են կայանի անվտանգ շահագործման համար։ Այս մասին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
«Անվտանգային առումով այս պահին ոչ մի խնդիր չկա»,- ընդգծեց նա։
Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 2022 թ․ հոկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ՀՀ այցելության ժամանակ հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի, ինչպես նաև երկրի միջուկային էներգետիկայի գերատեսչությունների ղեկավարները կարող են բոլոր հարցերով դիմել ՄԱԳԱՏԷ-ի գրասենյակներ, որոնք նրա հանձնարարությամբ ամենայն աջակցություն կցուցաբերեն Հայաստանին:
Մարտիրոսյանի խոսքով՝ ցանկացած ԱԷԿ–ի գործունեություն կարող է դադարեցնել այն պետությունը, որի սեփականությունն է այն։
«Ուզում եմ նշել, որ Հայկական ԱԷԿ–ի 100% բաժնետերը ՀՀ–ն է, և այլ պետությունները, ինչ–ինչ նեղ նպատակներից ելնելով կարող են հայտնել կարծիքներ, բայց այդ կարծիքները պիտի հիմնավորված լինեն փաստաթղթերով, նաև ատոմային միջազգային գործակալության փորձագետների կարծիքներով»,– ասաց տնօրեն։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն ամբողջապես հատկացնում է այն միջոցները, որն անհրաժեշտ է ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու համար:
«Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, անգամ գերազանցել են այն չափորոշիչները` արդիականացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան: Մենք արդեն նոր տեխնոլոգիաների հետևից ենք գնում, որ ապահովենք մեր կայանի անվտանգությունը, ոչ մի պետություն չի կարող մեզանից շատ մտածել մեր երկրի անվտանգության համար»,- ընդգծեց ատոմակայանի տնօրենը:
«Ռուսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն իր հերթին նշեց, որ կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման բոլոր աշխատանքները կատարելիս գլխավոր առաջնահերթությունը մնում է դրա անվտանգությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանի մի շարք ՀԿ-ներ բաց նամակով դիմել էին Ատոմային էներգիայի գագաթնաժողովի ղեկավարությանը և խոսել Հայկական ԱԷԿ-ից բխող «գլոբալ սպառնալիքի» և կայանի շահագործումը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.